Լարրի Ուոլ
Լարրի Ուոլ անգլ.՝ Larry Wall | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 27, 1954 (68 տարեկան) |
Ծննդավայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրոն | Church of the Nazarene? |
Կրթություն | Seattle Pacific University? և Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի |
Երկեր | Perl, Raku? և patch? |
Մասնագիտություն | ծրագրավորող, ճարտարագետ, գրող, համակարգչային գիտնական և լեզվաբան |
Աշխատավայր | Craigslist? |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | wall.org |
![]() |
Լարրի Ուոլը (անգլ.՝ Larry Wall, սեպտեմբերի 27, 1954, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ)[2], համակարգչային ծրագրավորող է և հեղինակ։ Նա ստեղծել է Perl ծրագրավորման լեզուն։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուոլը մեծացել է Լոս Անջելեսում, իսկ հետո Բրեմերթոնում, նախքան 1976 թվականին բարձրագույն կրթությունը Սիթլ Փեսիֆիք համալսարանում շարունակելը, մասնագիտացել է քիմիայի և երաժշտության, ավելի ուշ նախաբժշկական բնագավառներում, դադարներով նաև աշխատել է համալսարանի համակարգչային կենտրոնում նախքան բնական և արհեստական լեզուների բնագավառում բակալավրի կոչում ստանալը[3]։
Նախքան Բերկլիի կալիֆոռնյան համալսարանի ավարտական դպրոցը, Ուոլը և նրա կինը սովորում էին լեզվաբանություն դեռևս չճանաչված լեզու հայտնաբերելու, օրինակ Աֆրիկայում, և դրա համար գրելու համակարգ ստեղծելու մտադրությամբ։ Հետագայում նրանք օգտագործելու էին նոր համակարգն այդ լեզվով տարբեր տեքստեր թարգմանելու համար, այդ թվում նաև Աստվածաշունչը[4]։ Առողջական խնդիրների պատճառով նրանց պլանները ձախողվեցին, նրանք մնացին Միացյալ նահանգներում, և փոխարենը Լարրին դպրոցն ավարտելուց հետո միացավ ՆԱՍԱ-ի ինքնաթիռների շարժիչների լաբորատորիայի թիմին[5]։
Ուոլը Նազարյան եկեղեցու ակտիվ անդամ է[6]։
Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուոլը rn
հաղորդավարի և լայնորեն օգտագործվող patch
ծրագրերի հեղինակն է։ Նա երկու անգամ հաղթել է International Obfuscated C Code Contest-ում և առաջինն է ստացել Free Software Foundation մրցանակը 1998 թվականին[4]։
Նրա տեկնիկական հմտությունների հետ մեկտեղ, նա հայտնի էր իր սուր և ծաղրանքային հումորի զգացումով[7], որը նա ցուցադրում էր իր աղբյուրի կոդի մեկնաբանման ժամանակ։ Օրինակ․«Մենք լիովին համաձայն ենք փոխզիջման անհրաժեշտությանը։ Մենք ուղղակի չենք կարող համաձայնել, երբ զիջելը անհրաժեշտ է » և ․
![]() |
Օրինակ, մի քանի տարի է անցել այն պահից, երբ Աստվածաշնչի թարգմանությունները տարածվել են, և դուք կնկատեք օրինակները՝ Նոր Անգլերեն Աստվածաշունչը, Նոր Ամերիկյան Ստանդարտ Աստվածաշունչը, Նոր Միջազգային տարբերակը և այլն։ Դա իրոք զվարճալի է։ Ես կասկածում եմ, որ մենք դեռևս «այս նոր» և «այդ նոր» անուններն ենք ասում հարյուրավոր տարիներ։ Դա շատ նման է Օքսֆորդի նոր քոլեջին։ Դուք գիտե՞ք այն երբ է հիմնադրվել, կա՞ն ենթադրություններ, նոր քոլեջը եղել է նոր 1379 թվականին[7]։ | ![]() |
Ուոլը ստեղծել է Perl լեզվի ինտերպրետատորը երբ աշխատում էր System Development Corporation-ում, որը հետագայում դարձավ Unisys-ի մի մասը[8]։ Նա Programming Perl գրքի համահեղինակն է, ինչպես նաև խմբագրել է Perl Cookbook գիրքը։ Այնուհետև նա լիովին աշխատել է O'Reilly Media-ում հետագայում Perl լեզուն զարգացնելու և այդ առարկայի վերաբերյալ գրքեր գրելու համար[8]։
Ուոլի ուսումը որպես լեզվաբան ակնհայտորեն երևում է նրա գրքերում, հարցազրույցներում և դասախոսություններում։ Նա հաճախ էր hամեմատում Perl լեզուն բնական լեզվի հետ և բացատրում էր նրա դիզայնի հետ կապված իր որոշումները լեզվաբանական հիմնավորմամբ։ Ինչպես նաև նա հաճախ էր օգտագործում լեզվաբանական տերմիններ Perl լեզվի կառուցվածքում, ավանդական տերմինների փոխարեն,ինչպիսին էին "variable", "function" և "accessor" տերմինները, նա երբեմն ասում էր «noun(գոյական)», «verb(բայ)» և «Topic»(թեմա)։
Ուոլի քրիստոնեական հավատքը ազդել է Perl լեզվի տերմինաբանության վրա[9]։ Նմանատիպ մեջբերումներ են օրինակ ֆունկցիաների անունները՝ «bless» և այլն։
Ուոլը շարունակում է հսկել Perl լեզվի հետագա զարգացումը և ծառայում է Perl բարեգործական նախագծի ղեկավար։ Perl լեզվի պաշտոնական փաստաթղթերում նշվում է՝
- Լարրին միշտ ճշտորեն սահմանում է, թե ինչպես պետք է վարվի Perl լեզուն։ Սա նշանակում է, որ նա միշտ վերջնական որոշում է նրա ֆունկցիոնալությունը։
- Լարիին թույլատրված է փոխել իր միտքը ավելի ուշ, անկախ նրանից թե ինչ է ասել նախկինում, հասկանալի է՞, Լարրին միշտ ճիշտ է, անգամ երբ նա սխալ էր[10]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ https://www.gnu.org/award/award-1998.html
- ↑ «The man behind the Perl - Things you might not know about Larry Wall»։ blog.builtinperl.com։ Արխիվացված է օրիգինալից 2018-02-28-ին։ Վերցված է 2017-06-19
- ↑ Marjorie Richardson (մայիսի 1, 1999)։ «Larry Wall, the Guru of Perl»։ Linux Journal։ Վերցված է հունվարի 12, 2012
- ↑ 4,0 4,1 Կաղապար:Triangulation
- ↑ Sims David (ապրիլի 8, 1998)։ «Q&A With Larry Wall, Creator of Perl»։ TechWeb։ Արխիվացված է օրիգինալից դեկտեմբերի 5, 1998-ին։ Վերցված է օգոստոսի 15, 2011
- ↑ «Larry Wall, Fundamentalist, non-Creationist, programmer»։ Gene Expression։ Արխիվացված է օրիգինալից 2018-10-14-ին։ Վերցված է 2017-11-25
- ↑ 7,0 7,1 Wall, Larry (March 3, 1999), Perl, the first postmodern computer language, San Jose Convention Center, San Jose, CA, USA: O’Reilly Media, http://www.perl.com/pub/a/1999/03/pm.html, վերցված է November 19, 2007, «The following is the text of Larry Wall's talk at Linux World on Wednesday, March 3. He explains why Perl is a fitting language for the postmodern era. As a member of the audience commented: "Another mindbender from Larry."»
- ↑ 8,0 8,1 «Larry Wall»։ O’Reilly net։ Վերցված է հունվարի 12, 2012
- ↑ Silberman, Steve (2000), «Scripting on the Lido Deck», Wired 8.10, https://www.wired.com/wired/archive/8.10/cruise.html?pg=3
- ↑ Perl 5 Porters Governance – perlpolicy, http://perldoc.perl.org/perlpolicy.html#Perl-5-Porters
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Slightly Skeptical View on Larry Wall and Perl (Softpanorama Larry Wall's page)
- Perl, the first Postmodern Language
|